24.11.2024
Գերմանիայի մամուլը՝  Իսրայելի Aueronautics ռազմարդյունաբերական ընկերության սկանդալի մասին
prev Նախորդ նորություն

Թուրքական ԶՈւ-ն կհեռանա Աֆրինից, երբ հասնի իր առջև դրված նպատակներին. Անկարա

Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը հայտարարել է, որ թուրքական ԶՈւ-ն կհեռանա սիրիական Աֆրինից, երբ հասնի իր առջև դրված բոլոր նպատակներին:

«Երբ ռազմական գործողությունը հասնի ի սկզբանե դրված նպատակին՝ Թուրքիան դուրս կգա Սիրիայից»,- հավաստիացրել է Բոզդաղը՝ շեշտելով, որ իրենք պայքարում են ահաբեկչության և ոչ թե աֆրինցի խաղաղ բնակչության դեմ:


Նշենք, որ Աֆրինի հիմնական բնակչությունն ազգությամբ քուրդ է, այստեղ ապրում են նաև արաբներ և թուրքեմեններ:


Թուրքիայի փոխվարչապետը նշել է, որ իրենք «հարգում են Սիրիայի տարածքային ամբողջականությունը և շարունակելու են գործել այդ սկզբունքների շրջանակներում»: