ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին կշարունակի ջանքեր գործադրել Մոսկվայի հետ համաձայնության հասնելու համար սիրիական Հալեպի հիմնախնդրում, չնայած որ շուտով լքում է պաշտոնը, հայտնում է ՌԻԱ Նովոստին Washington Post-ի վրա հղումով: «Հեռացող պետքարտուղար Ջոն Քերրին աննկարագրելի դիվանագիտական ջանքեր է գործադրում Հալեպի պաշարումը վերացնելու հարցում Ռուսաստանի հետ համաձայնության հասնելու համար»,-գրում է թերթը: Նման ջանքերից են նաև Քերրիի հեռախոսազրույցները ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ շաբաթական երկու անգամ, ինչպես նաև դիվանագետների վերջին հանդիպումը Ասիական և խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում, որն կայացավ Պերուում: Ըստ թերթի, Քերրին մտավախություն ունի, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելով, այնպիսի համաձայնագիր կկնքի Մոսկվայի հետ, որի արդյունքում Վաշինգտոնը «Ասադի կողմից կհայտնվի»: