24.11.2024
ՄԱԿ. Աֆրինում Թուրքիայի գործողության պատճառով փախստականների թիվը կարող է աճել
prev Նախորդ նորություն

Թուրքիայի տարածքը արկակոծվել է հենց Թուրքիայից. թուրք պատգամավորը հերքել է պետական կեղծիքը

Սիրիայի քրդերի դեմ պատերազմը հիմնավորելու Թուրքիայի իշխանությունների հնարքներից մեկի մասին բարձրաձայնել է Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» (CHP) կուսակցության պատգամավոր Մեւլութ Դուդուն։

Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ CHP–ի պատգամավոր Մեւլութ Դուդուն հայտարարել է, թե սուտ է իշխանությունների այն պնդումը, թե Սիրիայի հետ սահմանակից Ռեյհանլը քաղաքում ընկած արկերն արձակվել են Սիրիայի Աֆրինից։

Թուրք պատգամավորը շեշտել է, թե Ռեյհանլի վրա արձակված արկերով կարող են հարվածել մաքսիմում 12 կմ, սակայն Ռեյհանլըից մինչեւ Սիրիայի սահման տարածությունը շատ ավելին է։

«Այս արկերը Թուրքիայի տարածքից են արձակվել։ Դա նախօրոք պլանավորված գործողություն է»,–ասել է թուրք պատգամավորը։