ՄԱԿ. Աֆրինում Թուրքիայի գործողության պատճառով փախստականների թիվը կարող է աճել
ՄԱԿ փախստականների գծով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդին մտավախություն ունի, որ տեղահանված անձանց քանակը սիրիական քրդաբնակ Աֆրինում Թուրքիայի գործողության պատճառով կարող է աճել:
«Ցանկացած մարտական գործողություն հանգեցնում է մարդկանց տեղահանման Սիրիայում: Մենք տեսանք դա Իդլիբում, որտեղ սեփական տները լքեց ավելի քան 200.000 մարդ: Այնպես որ դա մեզ միշտ է մտահոգում: Ես կցանկանայի հուսալ, որ գործողությունը չի հանգեցնի դրան, սակայն ցանկացած ռազմական գործողություն վերաբնակեցում է հրահրում »,-ասել է նա, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Հունվարի 21-ին թուրքական տանկերը մտան սիրիական Աֆրին և աջակցություն ցուցաբերեցին ընդդիմադիր Սիրիայի ազատ բանակին քրդական կազմավորումների դեմ պայքարում:հունվարի 22-ին թուրքական զորքերը նոր հարձակում են սկսել Աֆրինի ուղղությամբ՝ Ազազի կողմից: Քրդերի ինքնապաշտպանական ուժերի՝ YPG-ի, ներկայացուցիչները մեղադրել են Ռուսաստանին թուրքերի ռազմական գործողությանը սիրիական Աֆրինում հավանություն տալու մեջ:
«ՌԴ-ն ևս պատասխանատու է այս հարձակման ու խաղաղ բնակչության զոհերի համար»,- ասվում է YPG հայտարարության մեջ: