25.02.2026
Փորձագետ. Սիրիայի հյուսիսում գործողությունը կարևոր է Էրդողանի հեղինակության համար
prev Նախորդ նորություն

Չավուշօղլու. Սիրիայի իշխանությունները տեղյակ էին «Ձիթապտղի ճյուղ» օպերացիայի մասին

Սիրիայի իշխանությունները տեղեկացված են եղել «Ձիթապտղի ճյուղ» օպերացիայի մասին Աֆրինում, ասել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մեվլյութ Չավուշօղլուն՝ թուրքական YeniŞafak թերթին տված հարցազրույցում:

Չնայած, նրա խոսքով, Թուրքիան Սիրիայի իշխանություններից թույլտվություն չի խնդրել այն անցկացնելու համար, քանի որ դրա անհրաժեշտությունը չի եղել:

Նա նաև նշել է, որ Ստամբուլում շարունակում է գործել Սիրիայի գլխավոր հյուպատոսարանը:

Չավուշօղլուի խոսքով՝ Թուրքիայի զինված ուժերը մտադիր են հասնել իրենց նպատակին և կարճ ժամկետներում ազատագրել Աֆրինը: Նա նաև նշել է, որ Անկարան կցանկանար, որ ԱՄՆ-ն լիներ իր դաշնակից Թուրքիայի կողմից և ոչ թե՝ ահաբեկիչների:

«Թուրք – ամերիկյան հարաբերությունների ապագան կախված է ԱՄՆ-ից»,- ասել է Չավուշօղլուն:

ՄԱԿ. Աֆրինում Թուրքիայի գործողության պատճառով փախստականների թիվը կարող է աճել
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` blockworks.co
23.02.2026
S&P-ն բարելավել է Հայաստանի վարկանիշի հեռանկարը՝ հիմնվելով խաղաղության և աճի վրա