24.11.2024
Թուրքիայի տարածքը արկակոծվել է հենց Թուրքիայից. թուրք պատգամավորը հերքել է պետական կեղծիքը
prev Նախորդ նորություն

Իրանը բացառել է միջուկային գործարքի վերանայման հնարավորությունը

Իրանի միջուկային համաձայնագրի շուրջ նոր բանակցություններն անհնար են, Իրանի միջուկային գործարքը սպառիչ է, հայտարարել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամհանին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Ըստ նրա՝ «ԳՀՀԾ-ն սպառիչ եւ անբաժանելի փաստաթուղթ է, դրա շուրջ նոր բանակցությունների վերսկսման հնարավորություն չկա», - ասել է Շամհանին:

Շամհանին բացառել է այլ երկրների հետ բանակցությունների անցկացման հնարավորությունը` կապված երկրի պաշտպանական կարողությունների, այդ թվում` հրթիռային ծրագրի հետ: Նա նաեւ նշել է, որ տարածաշրջանում Իրանի կողմից ձեռնարկված գործողությունները չեն հակասում ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձեւերին: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն փորձում է տարածաշրջանում Իրանի գործունեության մասին սխալ պատկերացում ստեղծել: