24.11.2024
Իրանը բացառել է միջուկային գործարքի վերանայման հնարավորությունը
prev Նախորդ նորություն

Նոբախթ. «Իրանի պաշտպանական կարողությունը քննարկման թեմա չէ»

Ընդգծելով, որ Իրանի պաշտպանական կարողությունը քննարկման ենթակա թեմա չէ, ԻԻՀ-ի կառավարության խոսնակն ասել է.«Ոչ ոք իրավունք չունի միջամտել Իրանի հրթիռային ու պաշտպանական գործերին»:

Ֆարս գործակալության հաղորդմամբ, հակազդելով Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լուդրյանի վերջերս կատարած արտահայտություններին, ով ասել էր, որ Փարիզը Իրանի հրթիռային ծրագրի հարցով բանակցություններ է սկսել Իրանի հետ, Մոհամմեդ Բաղեր Նոբախթը հավաստել է. «Իր հրթիռային ծրագրի հարցով Իրանը ոչ մի երկրի հետ չի բանակցել և չի բանակցելու»:

Նա նշել է, որ Իրանի պաշտպանական կարողության բարձրացումը Իրանի անվիճելի իրավունքն է:

Իրանի պաշտոնատարները բազմիցս շեշտել են, որ Իրանի պաշտպանական ծրագրերը այդ թվում հրթիռային ծրագիրը Իրանի կարմիր գիծն է համարվում։ Իրանի պաշտոնատարները հայտարարել են .«Իրանի պաշտպանական ու հրթիռային ծրագրերը երկրկի պաշտպանության համար են և նպաստում են տարածաշրջանի խաղաղության, կայունության ու անվտանգության պահպանմանը»:

Վաշինգտոնը ու նրա մի շարք դաշնակիցներ շարունակ Իրանի պաշտպանական ծրագրերի դադարեցմանն են ձգտում: