26.11.2024
Ադրբեջանական դատարանը ընդդիմադիր Գյոզալ Բայրամլիին դատապարտել է 3 տարվա ազատազրկման
prev Նախորդ նորություն

Նախագահ Սարգսյանի վերջին ելույթը ԵԽԽՎ-ում. ադրբեջանցիներն ամբողջ կազմով «գրոհելու» են

Այսօր՝ հունվարի 24-ին, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) լիագումար նիստին Երեւանի ժամանակով ժամը 15:00-ին Սերժ Սարգսյանը հանդես կգա ելույթով, այնուհետեւ կպատասխանի նիստի պատվիրակների հարցերին:


Ինչպես տեղեկանում ենք ԵԽԽՎ-ի պաշտոնական կայքից, նրա ելույթի համար նախատեսված է 20 րոպե, իսկ հարց ու պատասխանի համար՝ եւս 40 րոպե: Ընդհանուր առմամբ Սերժ Սարգսյանին հատկացված է մեկ ժամ:


Վերջին նագամ Սերժ Սարգսյանը ԵԽԽՎ-ում ելույթ է ունեցել 2013 թ․ հոկտեմբերի 2-ին: Այն ժամանակ Հայաստանի ԱԺ պատվիրակության անդամ, պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հնչեցրեց Սերժ Սարգսյանի՝ խաղատներում միլիոններ պարտվելու մասին իր սկանդալային հարցը, որը լայն հանրային քննարկումների թեմա դարձավ։


Այս անգամ հայկական պատվիրակությունից դեռեւս մարդ չի գրանցվել՝ Սարգսյանին հարցեր ուղղելու համար, թեպետ մինչեւ ելույթը հարցեր ուղղելու համար գարնցումը բաց է լինելու:


Սերժ Սարգսյանին 2013 թ-ին հարցեր ուղղեցին նաեւ ադրբեջանական պատվիրակության անդամները, ինչը եւ սպասելի էր։ Այս անգամ էլ, ինչպես վերջերս հայտնել է հայկական պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը, ադրբեջանական պատվիրակությունն ամբողջ կազմով գրանցվել է հարց ուղղելու համար:


Հինգ տարի առաջ Սարգսյանի համար ԵԽԽՎ-ում հարցերին պատասխանելու առումով բավականին բարդ իրավիճակ էր, քանի որ Հայաստանը ընդամենը մեկ ամիս առաջ՝ սեպտեմբերի 3-ին, հրաժարվել էր Եվրամիության հետ 3,5 տարվա ընթացքում բանակցած եւ համաձայեցրած Ասոցիաիցիայի պայմանագրից:


Այդ ժամանակ Սարգսյանը շատերի համար անսպասելի որոշում կայացրեց միանալ Ռուսաստանի նախաձեռնած Մաքսային միությանը եւ մասնակցել եվրասիական տնտեսական միության կազմավերմանը: Այդ մասին նա հայտարարեց Մոսկվայում Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո։


Այժմ իրավիճակն այլ էլ: Հայաստանը այցյալ տարվա նոյեմբերին Բրյուսելում Եվրամիությա հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Այդ փաստն Արփինե Հովհաննսիյանը ԵԽԽՎ-ում իր ելույթի ժամանակ ներկայացրեց որպես «հաջողության պատմություն»:


Սերժ Սարգսյանն այսօր ԵԽԽՎ ամբիոնից վերջին անգամ ելույթ կունենա՝ ՀՀ նախագահի պաշտոնում: