19.04.2025
Կվիրիկաշվիլի. Բաքու–Թբիլիսի–Կարս երկաթգիծը փոխել է Վրաստանի տրանսպորտային ցանցը
prev Նախորդ նորություն

Ադրբեջանական դատարանը ընդդիմադիր Գյոզալ Բայրամլիին դատապարտել է 3 տարվա ազատազրկման

Ադրբեջանական Ղազախի շրջանի դատարանում հունվարի 23-ին տեղի է ունեցել Ադրբեջանի ժողովրդական ճակատ կուսակցության փոխնախագահ Գյոզալ Բայրամլիի դատավարությունը: Այս մասին հայտնում է «Թուրան» լրատվական գործակալությունը:

Դատարանը Գյոզալ Բայրամլիին դատապարտել է 3 տարվա ազատազրկման:

Դատախազը պահանջել էր Բայրամլիին դատապարտել 4 տարվա ազատազրկման, իսկ մեղադրայլի պաշտպանը պահանջել էր ազատ արձակել մեղադրյալին՝ հաշվի առնելով մեղադրանքի անհիմն լինելը:

Բայրամլին վերջին խոքի ժամանակ նշել է, որ իր ձերբակալությունը և այս դատավարությունը պարունակում են քաղաքական մոտիվներ, ինչից հետո դատավորը թույլ չի տվել ավարտին հասցնել ասելիքը:

Գյոզալ Բայրամլին ձերբակալվել է 2017թ-ի մայիսի 25-ին վրաց-ադրբեջանական սահմանային մաքսակետում և մեղադրվում է մաքսանենգության մեջ: Ըստ Ադրբեջանական ոստիկանության հաղորդման` ադրբեջանական սահմանային անվտանգության ներկայացուցիչները Բայրամլիի մոտ հայտնաբերել էին չհայտարարագրված 12 հազար ԱՄՆ դոլար: Բայրամլին իր հերթին հայտարարել էր, որ այդ գումարը գցել են իր պայուսակի մեջ իրեն ձերբակալելու նպատակով և, որ իր ձերբակալությունը իշխանությունների պատվերն է:

Ադրբեջանում և նրա սահմաններից դուս գործող մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մի շարթ կազմակերպություններ Բայրամլիին հայտարարել են քաղբանտարկյալ:

Նախագահ Սարգսյանի վերջին ելույթը ԵԽԽՎ-ում. ադրբեջանցիներն ամբողջ կազմով «գրոհելու» են
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար