25.12.2024
Վերլուծաբան. ԱՄՆ-ը օգտագործում է ԻՊ-ը Ռուսաստանի հարավային սահմանների ապակայունացման համար
18.09.2015
Վերլուծաբան. ԱՄՆ-ը օգտագործում է ԻՊ-ը Ռուսաստանի հարավային սահմանների ապակայունացման համար

Սիրիական փախստականների հետ կապված խնդիրը կարող էր իդեալական առիթ հանդիսանալ Վաշինգտոնի գլխավորած կոալիցիայի Սիրիա ներխուժման համար, սակայն Ռուսաստանն ի վիճակի է խոչընդոտել այդպիսի սցենարին: Այդ մասին հայտարարել է Ուզբեկստանում և Թուրքիայում Հնդկաստանի նախկին դեսպան, Asia Times-ի վերլուծաբան Մելկուլանգարա Բհադրակումարը: Նրա խոսքով, ԱՄՆ-ը կենտրոնացած է սիրական վարչակազմի տապալման վրա, ինչը հաստատվում է Վաշինգտոնի և Թուրքիայի ֆաուստինյան գործարքով, այն է՝ թուրք-սիրիական սահմանին անթռիչք գոտու ստեղծման և թուրքական ռազմակայաններն ամերիկյան օդուժի կողմից օգտագործման վերաբերյալ՝ ցամաքային թիրախներին հարվածելու համար, փոխանցում է Ռիա Նովոստին: Բհադրակումարը հայտարարել է, որ Վաշինգտոնը փորձում է օգտագործել ԻՊ-ը Ռուսաստանի հարավային սահմանների մոտ իրավիճակի ապակայունացման համար: Ահաբեկիչների դիրքերի ամրապնդումը սպառնում է ռուսական տարածք նրանց ներթափանցմամբ՝ Կենտրոնական Ասիայով և Հյուսիսային Կովկասով: "Մոսկվան իր կարմիր գիծն է սահմանել, քանի որ այդպիսի զարգացումը սպառնալիք է մահմեդական բնակչությամբ ռուսական շրջանների համար", - ասել է նա: Ըստ փորձագետի, այն լրջությունը, որով ՌԴ-ը մոտենում է սեփական ազգային անվատնգության սպառնալիքներին, ընդգծվում է նախագահ Վլադիմիր Պուտինի պատրաստակամությամբ ելույթ ունենալ Նյու-Յորքում ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովում՝ "Իսլամական պետության" դեմ պայքարում միջազգային համագործակցության կոչով: