ԵԱՏՄ-ի կողմնակիցների թիվը Վրաստանում ավելացել է 29%-ով. NDI
Վրաստանում Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու կողմնակիցների թիվը աճել է և կազմել 29 % (թեև 2017 թվականին նրանց թիվը կազմում էր 23%, իսկ 2016-ին՝ 19%): Եվրամիությանն անդամակցելու օգտին կողմ է արտահայտվել հարցվածների 60%, մինչդեռ 2017 թվականի հուլիսին նրանց թիվը կազմում էր 62%: Այս մասին են վկայում ԱՄՆ Ազգային-ժողովրդավարական ինստիտուտի (NDI) կողմից Վրաստանում անցկացրած սոցիոլոգիական հարցման արդյունքները:
Համաձայն դրա, ԵԱՏՄ-ին անդամակցելու կողմնակիցների մեծ մասը բնակվում է գյուղական բնակավայրերում՝ 31% (59% կողմ է ԵՄ-ին անդամակցելուն), իսկ Թբիլիսիում եվրասիական ինտեգրացիայի կողմնակիցները քիչ են՝ 20% (68% կողմ է ԵՄ-ին): Բացի այս, էթնիկական բնակչություն ունեցող երկրի շրջաններում հարցվածների 56% կողմ է ԵԱՏՄ-ին (25%՝ ԵՄ-ին):
2016 թվականի հարցումների տվյալների համեմատ, Վրաստանում աննշան նվազել են նրանք, ովքեր կողմ են ՆԱՏՕ-ին անդամակցելուն՝ 64% (2017-ի հուլիսին կողմ էր 66%), դեմ է հարցվածների 26%-ը (հուլիսին՝ 23%): ՆԱՏՕ-ի անդամակցության կողմնակիցների մեծամասնությունը մայրաքաղաք Թբիլիսիից է՝ 72% (դեմ է 23%-ը):