8.06.2025
Լապշին․ Ադրբեջանի ուժայինների առեւանգած ռուսաստանցի գիտնականին փրկել է ԶԼՄ-ների աղմուկը
prev Նախորդ նորություն

ԱՄՆ-ը պետք է դաշնակցի հստակ ընտրություն կատարի. Չավուշօղլու

Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն կոչ է արել Վաշինգտոնին անելու հստակ ընտրություն Սիրիայում հետագա քաղաքականության հարցում, գրում են թուրքական ԶԼՄ-ները։

«ԱՄՆ-ը պետք է դաշնակից ընտրի։ Ո՞ւմ կողմից է Վաշինգտոնը՝ դաշնակիցների, թե՞ ահաբեկչական կազմակերպությունների»,- ասել է թուրքական դիվանագիտության ղեկավարը։


Չավուշօղլուի խոսքով՝ Թուրքիան լի է վճռականությամբ՝ ձեռնարկելու բոլոր անհրաժեշտ քայլերն ազգային անվտանգության սպառնալիքների վերացման համար։

«Մեզ չի անհանգստացնում, թե կոնկրետ ով է կանգնած Թուրքիայի հանդեպ սպառալիքների հետևում՝ ԱՄՆ-ն, թե՞ որևէ այլ երկիր»,-ասել է նախարարը։

Նրա խոսքով՝ Թուրքիան կպայքարի YPG-ի ահաբեկիչներրի դեմ նույն վճռականությամբ, ինչ PKK-ի դեմ։ «Մենք կպայքարենք YPG ահաբեկիչների դեմ Աֆրինում, Եփրատ գետի արևելյան ափին, ցանկացած վայրում։ Դա Թուրքիայի ազգային անվտանգության հարցն է»,-ընդգծել է նախարարը։

ԵԱՏՄ-ի կողմնակիցների թիվը Վրաստանում ավելացել է 29%-ով. NDI
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին
06.06.2025
Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին