25.12.2024
Տնտեսությունը ստվերի մեջ թե ստվերը տնտեսության մեջ. Ի՞նչու են Հայաստանում «ընդունում» հարկերի չվճարումը
03.09.2015
Տնտեսությունը ստվերի մեջ թե ստվերը տնտեսության մեջ. Ի՞նչու են Հայաստանում «ընդունում» հարկերի չվճարումը

Գոյություն ունի ոչ ֆորմալ տնտեսության բնորոշման բազմաթիվ սահմանումներ, սակայն հաճախ օգտագործվում է ՀՆԱ-ի գործող չափի նկատմամբ հարկերից խուսափելու չափորոշիչը: Քանի որ հետխորհրդային տարածքում ոչ ֆորմալ տնտեսությունն անվանում են ստվերային: Ստվերային տնտեսությունը Հայաստանում առկա է եղել նաև խորհրդային ժամանակաշրջանում: Հայաստանը՝ Ֆրեդերիկ Շնեյդերի գնահատակով, 2008թ.-ին ստվերում ունեցել է տնտեսության 39%, այսինքն գտնվում էր ցուցակի գրեթե մեջտեղում: ԵՄ-ի ստվերային տնտեսությունը գնատահատվում էր նրա ՀՆԱ-ի 19.4%-ի չափով: Ինչ է ստվերային տնտեսությունը: Առաջինը, դա կրիմինալ տնտեսություն է՝ զենքերի շրջանառություն, թմրանյութեր, կազմակերպված հանցավորություն, պոռնկություն և այլն: Հայաստանում այդ ցուցանիշը 2012թ.-ին կազմել է 20 միլիոն դոլար, իսկ 2014թ.-ին՝ 30 միլիոն: Երկորդ՝ ստվերային տնտեսությունը դա տնտեսական ձեռնարկությունների կողմից հարկերից խուսափելն է: Հայաստանում օֆշորային սխեմաների հետ խնդիր գոյություն ունի, սկայան այն ավելի քիչ խնդիր է ներկայացնում համեմատած ԱՊՀ-ի երկրների և Վրաստանի: Հայկական ընկերությունների կողմից հարկերի չվճարումը քրոնիկ բնույթ է կրում և տարածված է հայկական բիզնեսում: Օլիգարխիկ կապիտալը Հայաստանում դե-ֆակտո ներկայացված է երկու կուսակցություններով, որոնք միասին ստացել են հինգ մանդատից չորսը 2012թ.-ի ընտրությունների ժամանակ: Նրանք դե-ֆակտո, սակայն ոչ դե-յուրե հարկային արտոնություններ ունեն, սակայն դրա փոխարեն իշխանություններին ծառայություններ են մատուցում: Դրանք կայանում են ընտրությունների ընթացքում իշխանություններին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու, ինչպես նաև իշխանության տարբեր ներկայացուցիչներին նվերներ մատուցելու մեջ: Խոշոր բիզնեսի կիսաստվերային շրջանառությունն օգտագործվում է պետության քաղաքականության մեջ, որպես գործիքներից մեկը: Օրինակ՝ այդպես է տեղի ունենում զենքերի գնումը կամ ԼՂՀ-ի ֆինանսավորումը, ինչը խնդրահարույց կլիներ ներառել քաղաքական իմաստով միջազգային հաշվետվությունների մեջ: Սակայն չպետք է մոռանալ նաև փոքր և միջին բիզնեսի ստվերային շրջանառության մասին: Իրականում, այդ գումարներն ավելի փոքր են, քանի որ փոքր և միջին բիզնեսը իր ծավալներով խոշորներից փոքր է: Փոքր բիզնեսի մի մասը և միկրոբիզնեսը գրեթե ամբողջությամբ, այդ թվում ընտանեկան և անհանատական ձեռնարկատիրությունը, գտնվում են ստվերում և ընդհանրապես գրանցված չեն: Հարկերից չվճարումը մտցված է փոքր ընկերությունների մեծ մասի բիզնես ռազմավարության մեջ: Ստվերային տնտեսության երրորդ շերտը վերաբերվում է ոչ ֆորմալ զբաղվածությանը: Գյուղատնտեսական ոլորտից դուրս ընդհանուր զբաղվածների գրեթե 20%-ը ոչ ֆորմալ զբաղվածների շարքում է: Պետք է նշել, որ Հայաստանում ստվերայնությունը առկա է տնտեսության գրեթե բոլոր ճյուղերում: Այն ձեռնտու է շատերին՝ իշխանություններին և հասարակությանը, բացի պետությունից: Իշխանությունը բիզնեսի հետ սերտաճած լինելու պատճառով ստանում է իր բոնուսներն այսօրվա ստատուս-քվոյից, իսկ հասարակությունը հարկերից խուսափելու նկատմամբ իր տոլերանտ վերաբերմունքով միայն ամրապնդում է այդ ոչ ֆորմալ հարաբերությունները: Հրանտ Միքաելյան, Կովկասի Ինստիտուտի գիտաշխատող