ԱՄՆ-ն մտադիր է Իրանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանել Թեհրանի կողմից սեփական հրթիռային ծրագիրը զարգացնելու և «թշնամական գործունեության» պատճառով: Այդ մասին հայտնում են արևմտյան լրատվամիջոցները ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի պաշտոնյայի վրա հղումով:«Իրանը շարունակում է ամենամեծ սպառնալիքը մնալ ԱՄՆ շահերին և տարածաշրջանային կայունությանը», -ասել է ամերիկացի պաշտոնյաներից մեկը, հայտնում է Ինտերֆաքսը:Նա նաև մատնանշել է պատժամիջոցների սահմանման պատճառները, այդ թվում «բալիստիկ հրթիռների զարգացման ու տարածման ծրագիրը, աջակցուրթյունն ահաբեկչությանն ու մասնակցությունը Սիրիայում կատարվող վայրագություններին»: