Իրանը ավանդ է ներդնում ԻՊ ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում ու պետք է լինի հակաահաբեկչական ճակատի մասնակիցներից մեկը։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Իրանի ու ԻՊ-ի, կամ էլ «Ջեբհաթ ան Նուսրայի» միջեւ կապեր երբեւէ չեն նկատվել: Ավելին, Իրանն իր ավանդ ունի ԻՊ դեմ պայքարում»- շեշտել է նախարարը: «Մենք վաղուց ենք կողմ արատահայտվում, որ ձեւավորվի ահաբեկչության դեմ պայքարի հիրավի ունիվերսալ ճակատ։ Համոզված եմ, որ եթե մենք անաչառ մոտենանք այդ կոալիցիայի պոտենցիալ մասնակիցներին, Իրանը պետք է մեր ընդհանուր ջանքերի մասնակիցը լինի»,- նշել է Լավրովը։