Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի ղեկավար Ալի Շամհանին հայտարարել է, որ Իրանի, ՌԴ–ի, Սիրիայի, Իրաքի և Հզբոլայի կոալիցիան կարողացել է փոխել ուժերի դասավորությունը սիրիական թատերաբեմում, փոխանցում է Mehr News–ը։Ըստ նրա, զենքերի վաճառքն Իրանի ու ՌԴ–ի հարաբերություններում այսբերգի միայն երևացող հատվածն է. Մոսկվայի ու Թեհրանի հարաբերությունները հասել են ռազմավարական մակարդակի։Նա հավելել է, որ Իրանն ու ՌԴ–ն ունեն տարածաշրջանի հետագա զարգացման ընդհանուր տեսլական, այդ թվում ահաբեկչության տարածման ու ԱՄՆ–ի ոչ նպաստավոր դերակատարման մասով։