Հունիսի 8-ին Կիեւում ԱՄՆ դեսպանատան տարածքում գործել է անհայտ պայթուցիկ սարք։ Միջադեպի հետեւանքով տուժածներ չկան։ Տեղի ոստիկանությունը կատարվածը որակել է որպես ահաբեկչություն, փոխանցում է «РБК»-ն։ Կիեւի ոստիկանության գլխավոր վարչության մամլո քարտուղար Օքսանա Բլիշիկը հայտնել է, որ Կիեւում ամերիկյան դեսպանատան տարածքում պայթյուն է տեղի ունեցել։