24.12.2024
«Պերմյակովի գործը». Բացահայտվել են բազմամիլիոնանոց գողության փաստեր
17.07.2015
«Պերմյակովի գործը». Բացահայտվել են բազմամիլիոնանոց գողության փաստեր

Դոնի Ռոստովի կայազորային դատարանը որպես խափանման միջոց կալանք է սահմանել Հարավային ռազմական շրջանի պարենային ծառայության պետի նախկին տեղակալ, գնդապետ Դենիս Զորինի նկատմամբ: Զորինը մեղադրվում է կազմակերպված խմբի հետ միասին խաբեբայությամբ 450 միլիոն ռուբլու պարենի գողության մեջ, որը նախատեսված էր Հայաստանում գտնվող ավիացիոն ռազմակայանի կարիքների համար: Բազմամիլիոնանոց գողության փաստերը բացահայտվել են Գյումրիում ռուսական ռազմակայանի զինծառայող Վալերի Պերմյակովի կողմից իրականացված դաժան սպանության դեպքը քննելու ժամանակ, փոխանցում է Donday գործակալությունը: Քննիչները պարզել են ցնցող մանրամասները: Մասնավորապես պարզվել է, որ ժամկետային զինծառայողները շատ հաճախ լքում էին զորամասի տարածքը սննունդ հայթայթելու համար: Այսինք, նրանք թերսնվում էին: Դա իսկական շոկ է առաջացրել քննչական կոմիտեի աշխատակիցների մոտ: Ռուսական ռազմակայան պարեն է մատակարարվել անխափան և ամբողջ ծավալով: Հենց որ թերսնման մասին տեղեկատվությունը հայտնի է դարձել իրավապահներին, ստեղծվել է ևս մեկ քննչական խումբ, որը սկսել է զբաղվել Գյումրիի ռազմակայանում պարենի գողությունների փաստով: Ռուսական ռազմակայանի պարենային ծառայության պետը ձերբակալությունից հետո սկսել է ցուցմունքներ տալ: Ինչպես պարզվել է, Հայաստանում աշխատել է պարենային գողության իսկական համակարգ և դրա վաճառքն իրականացվել է տարբեր շուկաների և մեծածախ ցանցերի միջոցով: Քննությունը ջրի երես է դուրս բերել Հարավային ռազմական շրջանի պարենային ծառայության պետի տեղակալ, գնդապես Դենիս Զորինի անունը: Սակայն աշխատանքից ազատվելու փոխարեն նա նշանակվել է Կենտրոնական ռազմական շրջանի պարենային ծառայության պետ: Մեկ տարվա ընթացքում քննությունն ամեն ինչ անում էր, որպեսզի գնդապետին կալանավորեն: Քննիչների կարծիքով, Զորինը, զբաղեցնելով բարձր պաշտոն և մուտք ունենալով դեպի գաղտնի և ծառայողական տեղեկություններ, այդ թվում գողության մասին գործի վերաբերյալ, խոչընդոտում էր գործի քննությանը, քողարկում էր հետքերը, ճնշում էր գործադրում գործով անցնողների վրա: Դատականի նիստի ընթացքում Դենիս Զորինը խնդրում էր իր նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել մեկ միլիոն ռուբլու չափով գրավը: Սակայն, գնահատելով հավաքված փաստերը, դատարանը եկել է Զորինիին հասարակությունից մեկուսացնելու եզրակացությանը: