Կառավարությունը հավանության արժանացրեց ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագիրը
Կառավարության այսօրվա նիստում հավանության արժանացավ «Հայաստանի Հանրապետության` մի կողմից և Եվրոպական միության և Ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների՝ մյուս կողմից, միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին հավանություն տալու մասին» որոշման նախագիծը։
Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի խոսքով, համաձայնագրի դրույթներում նկատի են առնվում ինտեգրացիոն այլ ձևաչափերում Հայաստանի ստանձնած պարտավորությունները։ Համաձայնագիրը կանոնակարգում է Հայաստան-Եվրամիություն քաղաքական երկխոսությունը, տնտեսական և առևտրային հարաբերությունները, ոլորտային համագործակցությունը, կարևորվում ու խրախուսվում է քաղաքական և տնտեսական բարեփոխումների շարունակականության ապահովումը»,-հավելեց նա:
«Շրջանակային այս համաձայնագիրը նոր գործընկերային մակարդակի է բարձրացնում Հայաստան-Եվրամիություն երկկողմ հարաբերությունները և կոչված է դրանք կարգավորելու գալիք տարիների ընթացքում»,- հավելեց ԱԳ նախարարը: