24.11.2024
Կառավարությունը հավանության արժանացրեց ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագիրը
prev Նախորդ նորություն

ՀՀ-ում այսուհետ արգելվում է 18-ից 27 տարեկան տղամարդկանց լքել երկիրն առանց զինգրքույկի

ՀՀ կառավարության որոշմամբ այսուհետ 18-ից 27 տարեկան արական սեռի Հայաստանի քաղաքացիները չեն կարողանա լքել երկիրը, եթե չներկայացնեն իրենց զինվորական գրքույկը: Համապատասխան որոշումը կառավարությունն ընդունել է նոյմեբերի 2-ի նիստում: Այն ուժի մեջ է մտնում եւ սկսում է ործել միայն զորակոչի ժամանակ:


Այսօր՝ դեկտեմբերի 28-ին, մամուլը գրում էր, որ «Զվարթնոց» օդանավակայանում խուճապ էր, քանի որ այդ տարիքի տղաներին թույլ չէին տալիս ինքնաթիռ նստել: Այդ ընթացքում էլ ստեղծված վիճակի մասին «Արմենիա» ավիաընկերությունը հանդես էր եկել հայտարարությամբ:


«Հարգելի ուղևորներ, Հայաստանի Հանրապետության կառավարության N 1386 որոշման համաձայն զորակոչից խուսափելու դեպքերը կանխելու նպատակով զորակոչի ընթացքում զորակոչային տարիքի Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հանրապետությունից մեկնումը թույլատրվում է միայն զինվորական գրքույկներում զինվորական ծառայությունն ավարտելու կամ հիվանդության պատճառով պահեստազորում գտնվելու, իսկ ամրակցման (նախնական հաշվառման) վկայականներում` պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքից օգտվելու մասին զինվորական կոմիսարիատների համապատասխան նշումների առկայության դեպքում», - ասված է հայտարարությունում:


Armtimes.com-ը կապվեց «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի խոսնակ Գևորգ Աբրահամյանի հետ, ով հաստատեց արգելի ուժ մեջ մտնելու մասին տեղեկատվությունը, սակայն հերքեց խուճապի մասին լուրերը:


Նա իր խոսքում փաստացի կրկնեց կառավարության որոշումը: «Ըստ կառավարության համապատասխան որոշման 18-ից 27 տարեկան տղաներն անձնագրի հետ միասին պետք է ներկայացնեն նաև զինգրքույկ, հակառակ դեպքում չեն կարող ինքնաթիռ նստել և գնալ երկրից», - ասաց Գևորգ Աբրահամյանը: