25.11.2024
Ադրբեջանն ու Ղազախստանը ամրապնդում են տնտեսական կապերը
prev Նախորդ նորություն

Ադրբեջանի նախագահի օգնական. Մենք պատրաստ ենք Ղարաբաղի հարցում զիջումների

Բաքուն պատրաստ է լայն ինքնավարություն շնորհել Լեռնային Ղարաբաղին ու ապահովել տեղի հայ հասարակության քաղաքացիական իրավունքները։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի հասարակական–քաղաքական հարցերով օգնական Ալի Հասանովը։

«Մենք պատրաստ ենք որոշակի փոխզիջման ու խնդի կառուցողական լուծմանը։ Խնդրի կայուն, արդարացի լուծման համար առաջարկում են Լեռնային Ղաաբաղի տարածաշրջանին հատկացնել լայն ինքնավարություն Ադրբեջանի կազմում, ապահովելով տեղի հայ բնակչության քաղաքացիական, սոցիալ–տնտեսական, մշակութային իրավունքներն` Ադրբեջանի օրենսդրության ու միջազգային օրենքին համապատասխան»,– նշել է Հասանովը The Jerusalem Post–ին տված հարցազրույցում։

Նա հավելել է, որ հակամարտության կարգավորման ժամանակ պետք է հաշվի առնել միջազգային իրավունքի նորմերը։