25.11.2024
Գյումրիում 102-րդ ռազմաբազայի զինծառայողին սպանած անձը ներկայանում է որպես ԻՊ-ի համակիր
prev Նախորդ նորություն

Ադրբեջանն ու Ղազախստանը ամրապնդում են տնտեսական կապերը

Ադրբեջանի ներդրումները Ղազախստանի արևմտյան շրջանների ոչ հումքային հատվածներում կազմել են 300 միլիոն դոլար։ Այդ մասին հայտարարել է Մանգիստաու նահանգի ղեկավար Երալի Տուգժանովը։

Նա նշել է, որ այսօր Ղազախստանում գործում է ադրբեջանական կապիտալով 800–ից ավելի ընկերություն, իսկ Ադրբեջանում`ղազախական 70 ընկերություն։

Երկու երկրների համագործակցության կարևոր ոլորտներից է տարանցիկ համագործակցությունը`կովկասյան ուղղությունը, որն անցնում է Ադրբեջանի տարածքով ու ապահովում Ղազախստանի ելքը դեպի Եվրոպա։ Ադրբեջանն էլ Ղազախստանի միջոցով դուրս է գալիս Կենտրոնական Ասիա ու Չինաստան։

Վերջին տաս տարվա ընթացքում Բաքվում գործում է ադրբեջանա–ղազախական «Բաքվի հացահատիկային տերմինալը», որի արդյունաբերական հզորությունը կազմում է 300,000 տոննա։