Թուրքիայում Ֆեթուլլահ Գյուլենի շուրջ 30 կողմնակիցներ ազատազրկման են դատապարտվել
Թուրքիայի հարավային եւ հարավ-արեւելյան նահանգներում գտնվող դատարանները 27 մարդու դատապարտել են ազատազրկման իսլամական քարոզիչ Ֆեթհուլլահ Գյուլենի գլխավորած ՖԵՏՕ-ին անդամակցելու համար, հաղորդում է Anadolu գործակալությունը:
Մասնավորապես, Ադիյաման նահանգի երկու իրվաբաններ համապատասխանաբար 9 եւ 12 տարվա ազատազրկման են դատապարտել: Ադանայի նահանգում ոստիկանության նախկին պետը դատապարտվել է 9 տարվա ազատազրկման, եւս 7 մարդ դատապարտվել է 3-9 տարվա ազատազրկման:
Բացի այդ, Անթալիայի եւ Քահրամանմարաշի նահանգներում նույնատիպ մեղադրանքների համար 15 հոգի դատապարտվել է 1-9 տարվա ազատազրկման: Շանլիուրֆայի եւ Գազիանթեփի նահանգներում եւս երկու մեղադրյալ դատապարտվել են 6-9 տարվա ազատազրկման: Դատապարտյալներից մեկը մեղադրվում է Թուրքիայի զինված ուժերում ՖԵՏՕ-ի բջիջներ ստեղծելու մեջ:
Թուրքայի իշխանությունները գտնում են, որ Ֆեթհուլլահ Գյուլենն ու ՖԵՏՕ-ն պատասխանատու են 2016 թ. հուլիսին երկրում պետական հեղաշրջման փորձի համար։ Քարոզիչն ապրում է ԱՄՆ-ում, Անկարան պահանջում է Վաշինգթոնին արտահանձնել նրան: Ինքը՝ Գյուլենը հերքում է բոլոր մեղադրանքները: