30.04.2025
Վարչապետ. 2018 թվականին կառավարությունն ավելի խիստ ռեժիմով է աշխատելու
prev Նախորդ նորություն

«Աջ ղեկ»-ի նախագիծը խմբագրվել և ներկայացվել է գերատեսչությունների քննարկմանը

«Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծման ժամանակավոր արգելքի մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի թիվ 955-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի թիվ 1251-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» որոշումների նախագծերը մշակող ՀՀ կառավարության միջգերատեսչական հանձնաժողովը քննարկել է «Աջ ղեկ» նախաձեռնության ներկայացուցիչների գրավոր առաջարկները։


Հաշվի առնելով ներկայացված որոշ կառուցողական առաջարկներ՝ որոշումների նախագծերը համապատասխանաբար խմբագրվել են և ներկայացվել շահագրգիռ պետական կառավարման մարմինների քննարկմանը։


Արդյունքների մասին լրացուցիչ կտեղեկացվի:


 

Հետևողական աշխատանքը ՀԱՊԿ-ում և ԵԱՏՄ-ում դրական արդյունքներ է տվել. Սերժ Սարգսյան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ blog.ostrovok.ru
30.04.2025
Հայաստանը դեսպանություն է բացում Օմանում ռազմավարական կապերն ամրապնդելու նպատակով