24.12.2024
ՀԲ-ը խորհուրդ է տալիս փակել Նաիրիտը. ՀՀ-ի կառավարությունը ցանկանում է այն վերագործարկել
29.07.2015
ՀԲ-ը խորհուրդ է տալիս փակել Նաիրիտը. ՀՀ-ի կառավարությունը ցանկանում է այն վերագործարկել

Հայաստանի խորհրդարանում այսօր տեղի են ունեցել հայկական քիմիական հսկայի՝ Նաիրիտ գործարանի ապագային վերաբերվող քննարկումները: Ելույթ ունենալով լսումներին՝ Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը հայտարարել է, որ կառավարությունը դիմել է Համաշխարհային բանկին՝ չվճարված աշխատավարձերի հարցով աուդիտ անցկացնելու համար՝ գործարանի շուրջ սոցիալական լարվածության հետ կապված: 2015թ.-ի հուլիսի մեկի դրությամբ, գործարանի պարտքը կազմել է 126 միլիարդ դրամ, որոնցից 5,4 միլիարդը՝ աշխատավարձի գծով: Մոտակա օրերին աշխատավարձերի հետ կապված պարքերը մարվելու են: Համաշխարհային բանկի եզրակացության համաձայն, ելնելով տեխնիկական և ֆինանսական նկատառումներից, պետք է գործարանի լուծարման ծրագիր մշակել: Մասնավորապես հաշվառել սեփականությունը և շուկայական ակտիվների գնահատում անցկացնել, քննարկել վարկատուների հետ այն պարտքերի վճարման հնարավորությունը, որոնք չեն կարող մարվել ակտիվների հաշվին, մշակել և կյանքի կոչել գործարանի փակման հետևանքով առաջացած սոցիալական լարվածության մեղմացման ծրագիր, կազմակերպել տարածքի էկոլոգիական մաքրումը: Ինչպես հայտնել է Զախարյանը, երկրի կառավարությունը շահագրգռված չէ գործարանի փակմամբ և ՀԲ-ի խորհուրդները պարտադիր չեն կատարման համար: Նախարարի խոսքով, գործարանի լուծարումը պահանջում է հսկայական ծախսեր էկոլոգիական խնդիրների լուծման հետ կապված: Նախարարը նշել է, որ կառավարությունը ներդրողներ կներգրավվի գործարանի վերագործարկման համար: Այսօրվա լսումների ընթացքում նախատեսված էր ՀԲ-ի ներկայացուցիչների մասնակցություն, որոնք սակայն պնդում էին, որ նիստի փակ ռեժիմով անցկացվի՝ առանց ԶԼՄ-ների: Հայ պատգամավորները, սակայն դրա հետ չեն համաձայնվել և քննարկումը տեղի է ունեցել առանց ՀԲ-ի ներկայացուցիչների: Նաիրիտ գիտա-արտադրական միությունը ԽՍՀՄ-ում քլորոպրենային կաուչուկի արտադրության մոնոպոլիստն էր: 2006թ.-ին պետությունը Նաիրիտի ընկերության բաժնետոմսերի 90%-ը վաճառել է բրիտանական «Rhinoville Property Limited» կոնսորցիումին 40 միլիոն դոլարով: Այդ ժամանակ ԱՊՀ-ի միջպետական բանկը «Rhinoville» վարկային գիծ է բացել 70 միլիոն դոլարի չափով, որը ընկերությունը փակել է: 2014թ.-ին Մոսկվայի արբիտրաժային դատարանը բավարարել է միջպետական բանկի հայցը՝ պարտքերի դիմաց բաժնետոմսերի 90% օտարելու մասին: Մնացած բաժնետոմսերի 10%-ը պատկանում է ՀՀ կառավարությանը: Սակայն ինչպես հայտարարել է Զախարյանը, բանակցությունների արդյունքում Միջպետական բանկը համաձայնցել է հօգտուտ կառավարության հրաժարվել գործարանից չգանձված դեպոզիտային պարտավորություններից: «Շուտով մենք կկարողանան օրինական կերպով տնօրինել գործարանի ակտիվների 90%-ը», - նշել է նախարարը: Լսումների ժամանակ խորհրդարանի մոտ են հավաքվել գործարանի աշխատակիցները, որոնք այս անգամ արդեն չէին պահանջում իրենց աշխատավարձերը, այլ եկել են իմանալու քիմիական հոլդինգի ապագայի մասին: Նախարարի հայտարարությունն այն մասին, որ կառավարությունը չի պատրաստվում փակել ձեռնարկությունը՝ նաիրտիցիների խանդավառությամբ են ընդունել: «Եթե ՀՀ իշխանությունները կարծում են, որ ավելի հեշտ է գործարանը վերագործարկել, քան թե փակել, ապա նրանք կգտնեն համապատասխան միջոցներ կամ կկարողանան ներգրավվել ներդողների: Մենք այս հայտարարությունը դրական ենք գնահատում»,- նշել է նաիրիտցիների ներկայացուցիչ Անուշ Հարությունյանը: