22.04.2025
Նախիջևան–Մեշհեդ երկաթգիծը կվերագործարկվի հունվարի 11–ից
prev Նախորդ նորություն

ՀՀ-ով Իրանից Վրաստան գազի արտահանումը մնում է օրակարգում

Հայաստանի տարածքով Իրանից Վրաստան բնական գազի մատակարարման պայմանագրի կնքումը շարունակում է մնալ օրակարգում: Իրանական IRNA պետական գործակալության փոխանցմամբ, այս մասին հայտնել է Իրանի նավթի նախարարի գազի հարցերով տեղակալ Համիդրեզա Արաքին:

Նա ասել է, որ Իրանի աշխարհագրական դիրքը թույլ է տալիս երկրին գազ արտահանել բազմաթիվ երկրներ՝ այդ թվում Վրաստան:

«Այս երկիր գազի արտահանման համար անհրաժեշտ է համապատասխան ենթակառուցվածքների առկայություն, խելամիտ սակագների սահմանում, ինչպես նաև համաձայնություն Հայաստանի կառավարության հետ ՝ երկրի տարածքով գազը Վրաստան հասցնելու համար», - ասել է Արաքին:

Նրա խոսքով, եթե Հայաստանն ու Իրանը գան համաձայնության, մասնավոր հատվածը կարող է գազ գնել Իրանից և սկսել դրա մատակարարումը դեպի Վրաստան:

Թուրքիայի ընդդիմությունը չի առաջադրելու իր թեկնածուին նախագահական ընտրություններում
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան