16.05.2025
Սեֆիլյանի կոչը. Պետք է շատ զգոն և լայնախոհ վերաբերվենք Արցախի անկախության ճանաչման առաջարկություններին
17.08.2016
Սեֆիլյանի կոչը. Պետք է շատ զգոն և լայնախոհ վերաբերվենք Արցախի անկախության ճանաչման առաջարկություններին

Ժիրայր Սեֆիլյանը «Վարդաշեն» ՔԿՀ-ից կոչով դիմել է «Սասնա Ծռեր» քաղաքական խորհրդին՝ ողջունելով ազգային-ազատագրական շարժման գործողությունները համակարգելու նպատակով «Սասնա Ծռեր» քաղաքական խորհուրդ ստեղծելու նախաձեռնությունը: Ժիրայր Սեֆիլյանը նշել է, որ որպես առաջին ուղերձ՝ «Սասնա Ծռեր» քաղաքական խորհրդին կոչ է անում առաջիկա ժամանակահատվածում առանձնակի ուշադրություն դարձնել Արցախի հարցի հետ կապված զարգացումներին: «Մասնավորապես՝ մենք պետք է շատ զգոն և լայնախոհ կերպով վերաբերվենք Արցախի անկախության ճանաչման առաջարկություններին և դրանք դիտարկելիս նկատի ունենանք, որ՝ 1.1988-ին մեր ժողովուրդը ոտքի է կանգնել Արցախը Հայաստանին վերամիացնելու նպատակով և պայքարի ու արյան գնով դե ֆակտո ազատագրել է Արցախի տարածքի մի զգալի մասը, 2. քանի դեռ մեր պետությունը գաղութային կախում ունի Ռուսաստանից, Արցախի ճանաչումը կարող է նրան լրացուցիչ հնարավորություն տալ ազատագրված տարածքների և հայության կենսական շահերի հաշվին տարածաշրջանում իր ազդեցությունը մեծացնելու և, ի վերջո՝ մեզ ռուսական ծայրագավառի վերածելու համար: Այդ պատճառով Արցախի ճանաչումը կարող է ընդունելի լինել, եթե այն ծառայում է որպես Արցախն իր սահմանադրական տարածքով ՀՀ-ին դե յուրե միացնելու ճանապարհի միջանկյալ քայլ և տեղի է ունենում Սերժ Սարգսյանի գաղութային վարչակազմը ազգային կառավարությամբ փոխարինելուց և իրական ինքնիշխանություն ձեռք բերելուց հետո»,- ասված է Սեֆիլյանի ուղերձում: