26.11.2024
Հայացք Բաքվից. Իրանում տեղի ունեցող իրադարձությունները կարող են ազդել Ադրբեջանի վրա
prev Նախորդ նորություն

Չինաստանը փորձարկում է թուրքմենական երկաթուղային տարանցումը դեպի Իրան

Թուրքմենստանից Իրան թուրքմենական Ակյայլա երկաթուղային կայանի միջոցով բեռնարկղային գնացք է անցել՝ իրականացնելով հերթական փորձարկումը Չինաստան-Ղազախստան-Թուրքմենստան-Իրան երթուղով։

Նշվում է, որ դեկտեմբերի 28-ին Չինաստանի հարավային արդյունաբերական կենտրոն համարվող Չանշա քաղաքից (Հունան նահանգ) մեկնած գնացքը կօգնի հստակ սահմանել երթուղու ժամանակային և աշխատանքային այլ բնութագրեր՝ կանոնաոր փոխադրումներ սահմանելու համար։

Առաջին գնացքին նույն միջանցքով դեկտեմբերի 29-ին և30-ին հաջորդել են երկրորդ և երրորդ գնացքները։ Երկրորդ գնացքն ուղևորությունը սկսել է Չինաստանի կենտրոնական Ինչուան քաղաքից, իսկ մյուսը՝ հյուսիսային Սիան քաղաքից։

«Թուրքմենստանի համար մասնակցությունն այս միջազգային լոգիստիկ նախագծում նշանակում է տարանցիկ հնարավորությունների ակտիվացում»,-նշվում է հաղորդագրությունում։

Ղազախստան-Թուրքմենստան-Իրան երկաթուղին իրենից ներկայացնում է Ասիայի և Եվրոպայի միջև տնտեսապես առավել կայուն կապուղի, բեռների փոխադրման ամենակարճ ուղի, այդ թվում տարանցիկ։ Ապագայում այն կծառայի նաև ուղևորափոխադրումների համար։