Մոսկվան Վաշինգտոնի ծրագրերը՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) ահաբեկչական կազմակերպություն հայտարարելը, համարում է Իրանի միջուկային համաձայնագրի տապալմանն ուղղված քայլ: Այս մասին հայտատարել է Ռուսաստանի ԱԳՆ Ասիայի հարցերով երկրորդ դեպարտամենտի տնօրեն Զամիր Կաբուլովը, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:«Մենք դրան բացասաբար ենք նայում եւ ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն չենք համարում: Այս ամենն արվում է Վաշինգտոնին համապատասխանող ոճով Իրանի միջուկային հարցի հայտնի պայմանավորվածությունները տապալելու համար», - ասել է նա:Պատասխանելով հարցին, թե արդյոք Վաշինգտոնի այս քայլը կարող է տարածաշրջանում լրացուցիչ լարվածություն ստեղծել , մասնավորապես, Սիրիայում, Կաբուլովն ասել է. «Անկասկած, դա չի նպաստի որեւէ տեղում կայունության հաստատմանը: Հնարավոր է, դա Սիրիայի համար էլ աննկատ չմնա», - ավելացրել է դիվանագետը: