Աշխարհաքաղաքական խնդիրների ակադեմիայի փոխնախագահ Կոնստանտին Սիվկովը НСН–ի հետ զրույցում հայտարարել է, որ Իրանի հետ հանդիպումից հրաժարվելու ՌԴ–ի որոշման պատճառը կարող է լինել Դոնալդ Թրամփը։ «Թրամփը ուժայինների և ԱՄՆ–ի ազգային բիզնեսի դրածոն է, որը չի պատրաստվում զբաղվել խաղաղարարությամբ, այլ փորձելու է ամերիկյան գերակայություն հաստատել`ամերիկյան իսթեբլիշմենթի շահերից ելնելով։ Թրամփն իր որոշումները կյանքի կոչելու համար փորձելու է օգտագործել, օրինակ, լարելով Մոսկվայի հարաբերությունները Իրանի ու Չինաստանի հետ»,–նշել է նա։ ԶԼՄ–ները նշել են, որ ՌԴ–ի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինի այցն Իրան չեղարկվել էր Թեհրանի պատճառով։ ՌԴ–ն փորձում էր պահպանել գաղտնիությունը, սակայն ընդունող կողմը տեղեկություններ է տարածել Ռոգոզինի այցի մասին։