Սաբուչինսկի շրջանի Նարդարան ավանում Ադրբեջանի ՆԳՆ մարմինները հերթական օպերատիվ-քննչական միջոցառումներն են անցկացրել՝ նպատակ ունենալով հայտնաբերել զենք-զինամթերք, պայթուցիկ սարքեր։ Այս մասին հայտնում է ադրբեջանական haqqin.az պորտալը՝ վկայակոչելով Ադրբեջանի ՆԳՆ-ի մամուլի ծառայությանը։ Նշվում է, որ ձերբակալվել է Նարդարանի բնակիչ Օրհան Գասիմովը, առգրավվել են նռնակներ, «Մակարով» տեսակի ատրճանակներ, դետոնատորներ։