27.11.2024
Ալիև. Ադրբեջանը նոր արդիական զինատեսակներ կգնի
prev Նախորդ նորություն

Ալիևը ռազմական հռետորաբանությամբ խոսում է խաղաղությունից

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խոսում է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման մասին, իր երկրի «տարածքային ամբողջականության» սկզբունքի շրջանակներում, միևնույն ժամանակ չմոռանալով ռազմական հռետորաբանության մասին:


Ելույթ ունենալով նախարարների կաբինետի՝ 2017 թվականի երկրի տնտեսական զարգացմանը նվիրված նիստին, Ալիևը հայտարարել է, որ «Ադրբեջանի արդարացի դիրքորոշումն այդ հակամարտության կարգավորման հարցով հիմնված է միջազգային իրավունքի վրա, իսկ միջազգային հանրությունը Լեռնային Ղարաբաղը ճանաչում է որպես Ադրբեջանի անքակտելի մաս»: 


«Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն Ադրբեջանի ամբողջականության շրջանակում, այլ ճանապարհ չկա»,- ասել  է նա՝ միաժամանակ շեշտելով, որ «Ադրբեջանը հանդես է գալիս հակամարտության խաղաղ կարգավորման օգտին»:


Ուշագրավն այն է, որ այս հայտարարություններից հետո Ալիևը նշել է, որ Ադրբեջանը պատրաստվում է ժամանակից ռազմական տեխնիկա ձեռք բերել։ Հիշատակել է նաև համաշխարհային վարկանիշը, որի համաձայն ադրբեջանական բանակը հանդիսանում է աշխարհի ամենաուժեղ բանակներից մեկը.


«Ադրբեջանի ռազմական ներուժը մեծացրել է, ընթացիկ տարում էլ այդ ուղղությամբ քայլեր կձեռնարկվեն և կգնվեն նոր տեսակի զենքեր»,- ասել է նա:


Նշենք, որ 2018 թվականին Ադրբեջանը պաշտպանության ոլորտի վրա կծախսի $ 1,6 մլրդ: Նավթի գների անկումը վերջին տարիներին հանգեցրել է նրան, որ պաշտպաության ոլորտի բյուջեն դոլարային տեսքով կրճատվել է գրեթե երկու անգամ: Հայաստանը 2018 թվականին պաշտպանության ոլորտի վրա կծախսի $ 512 մլն: