Իսրայելի ու Ադրբեջանի ապրանքաշրջանառությունը կազմում է 3.5 միլիարդ դոլար։ Իսրայելը հանդիսանում է ադրբեջանական նավթի հիմնական գնորդ`Իսրայելի կողմից սպառվող նավթի 40%-ը ունի ադրբեջանական ծագում, փոխանցում է day.az–ը։ Ադրբեջանա–իսրայելական հարաբերությունները զարգանում են տարբեր ոլորտներում`ավելացել են իսրայելական ներդրումներն արդրբեջանական տնտեսությունում, կան հեռանկարներ այլընտրանքային էներգետիկայի ոլորտում։ Պետք է նշել նաև Իսրայելի ու Ադրբեջանի ռազմա–տեխնիկական համագործակցությունը։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի Բաքու այցի ընթացքում ստորագրվել է 5 միլիարդ դոլարի իսրայելական զենքերի գնման պայմանագիր։ Ղարաբաղում ապրիլյան մարտերի ժամանակ Ադրբեջանն օգտագործել է հիմնականում իսրայելական արտադրության հարվածային անօդաչու թռչող սարքեր։