27.11.2024
ԼՂ-ում 2018 թ-ին  լայնածավալ պատերազմական գործողություններ չեն լինի. ԱՄՆ-ի վերլուծաբաններ
prev Նախորդ նորություն

Վրաստանում հայաստանցի գործարարի վրա են հարձակվել. հափշտակել են 30 հազար լարի

Արեւմտյան Վրաստանում Օզուրգետի քաղաքում անհայտ անձինք հարձակվել են գործարարի վրա եւ նրանից խոշոր չափի կանխիկ գումար հափշտակել, հայտնում է «Նովոստի Գրուզիան»:


Տուժածը Հայաստանի քաղաքացի է՝ 31-ամյա Արթուր Սուքիասյանը: Նա Գուրիայի շրջանում մի քանի խանութներ ունի:


Սուքիասյանի վրա հարձակվել են հունվարի 13-ի առավոտյան իր բնակած շենքի մուտքում: Դիմակավորված 2 տղամարդ նրա գլխին են հարվածել բութ առարկայով, որից հետո հափշտակել են 30 հազար լարի (մոտ 11,7 հազար դոլար): Գործարարը պատրաստվում էր Թբիլիսիի Լիլո շուկա գնալ՝ իր խանութների համար արտադրանք գնելու, եւ հենց այս պատճառով է մոտը այդքան խոշոր գումար ունեցել:


Ներկայումս Սուքիասյանը հիվանդանոցում է: Բժիշկների խոսքով՝ նրա կյանքին վտանգ չի սպառնում:


Ենթադրյալ չարագործները մինչեւ հիմա ձերբակալված չեն: