13.06.2025
Վրաստանում հայաստանցի գործարարի վրա են հարձակվել. հափշտակել են 30 հազար լարի
prev Նախորդ նորություն

Ռուսաստանի ՆԳՆ աշխատակիցներին թույլ են տվել իրենց հանգիստն անցկացնել Հայաստանում

Ռուսաստանի ներքին գործերի նախարարության աշխատակիցներին թույլ են տվել իրենց հանգիստն անցկացնել Հայաստանում:


Ինչպես հայտնում է vetsi.ru-ն, ՌԴ ՆԳՆ-ն որոշել է այն երկրների ցուցակը, ուր կարող են հանգստանալու մեկնել իրավապահ մարմինների աշխատակիցները, այդ թվում քաղաքացիական ծառայողները:


«Ռազմաքաղաքական, քրեական, սանիտարահամաճարակային եւ բնակլիմայական հանգամանքներից» ելնելով՝ անվտանգ է ճանաչվել 13 երկիր՝ Ադրբեջանը, Հայաստանը, Բելառուսը, Վիետնամը, Ղազախստանը, Ղրղզստանը, Չինաստանը, Կուբան, Տաջիկստանը, Թուրքմենստանը, Ուզբեկստանը, ինչպես նաեւ Աբխազիան եւ Հարավային Օսիան, հաղորդում է «Վեստին»:


Այս ցուցակով պետք է առաջնորդվել Ռուսաստանից աշխատակիցների մեկնելու զեկույցները վերանայելու ժամանակ, իսկ ցուցակը հաստատվել է ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցեւի հրամանով, ասվում է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիայի կայքում:

ԵԱՀԿ-ն դատապարտել է ադրբեջանցի ընդդիմադիր լրագրգող Մուխթարլիի գործով դատավճիռը
Հաջորդ նորություն next
 Իրանը հերքել է ԻՀՊԿ-ի ավիատիեզերական ուժերի հրամանատարի մասին լուրերը
13.06.2025
Իրանը հերքել է ԻՀՊԿ-ի ավիատիեզերական ուժերի հրամանատարի մասին լուրերը