ԼՂ հակամարտությունը շարունակում է մնալ Եվրամիության ուշադրության կենտրոնում. պաշտոնական
ԵԱՀԿ-ում ԵՄ ներկայացուցչի հայտարարություն է տարածել ու հայտնել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը շարունակում է մնալ Եվրամիության ուշադրության կենտրոնում:
Նման հայտարարությամբ նա հանդես է եկել ի պատասխան գործող նախագահ Անջելինո Ալֆանոյի հայտարարության:
«Վրաստանում, Մոլդովայում, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղում ձգձգված հակամարտությունները նախկինի պես արժանի են մեր ուշադրությանը, եւ մենք բարձր ենք գնահատում Իտալիայի հավատարմությունը գոյություն ունեցող ձեւաչափերով այս հակամարտությունների կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ գործունեության հետագա ամրապնդմանը:
Մենք բարձր ենք գնահատում, հակամարտային իրավիճակների հումանիտար ասպեկտների նկատմամբ մշտական ուշադրությունը, որոնք, ինչպես նախկինում, առավել մեծ մտահոգություն են առաջացնում»,- նշված է հայտարարության մեջ:
Ավելի վաղ, Վիեննայում ներկայացնելով Իտալիայի նախագահության առաջնահերթությունները՝ այս երկրի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Անջելինո Ալֆանոն ասել էր, որ իրենք «կսատարեն ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը»: