6.07.2025
Անկարան սպառնում է ԵՄ-ին
19.10.2016
Անկարան սպառնում է ԵՄ-ին

ԵՄ-ն պետք է վերացնի վիզային ռեժիմը Թուրքիայի քաղաքացիների համար ու այլեւս չպահանջի հակաահաբեկչական օրենսդրության փոփոխություն, հակառակ դեպքում Անկարան կհրաժարվի ռեադմիսիայի մասին համաձայնագրով ստանձնած իր պարտավորություններից, այս մասին Reuters –ին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի ԵՄ գործերով նախարար Օմեր Չելիկը։ Նրա խոսքով, Անկարայի վրա ճնշումը, հաշվի առնելով իրավիճակը, նշանակում է խոչընդոտել վիզային ռեժիմի ազատականացմանը, ինչի կապակցությամբ «մենք ենթադրում ենք, որ ԵՄ-ն չի կատարի իր խոստումները»։ «Այդ դեպքում մենք կարող ենք կասեցնել ռեադմիսիայի մասին համաձայնագրի գործողությունը, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաեւ խզել այն»,- ասել է Չելիկը։ Նա նշել է, որ Թուրքիան դեռ վերջնաժամկետ չի նշել, բայց եթե մինչեւ տարեվերջ վիզաները չչեղարկվեն, դա նշանակում է, որ այդ հարցով պայմանավորվածությունը «մահացել է բնական մահով»։ «Այլեւս խոսելու ոչինչ չի մնա», համարում է նա։