26.11.2024
Al-Monitor–ը՝ Թուրքիայում հայկական եկեղեցու ճակատագրի մասին
prev Նախորդ նորություն

Գյուլն ակտիվանում է Թուրքիայի իշխող կուսակցության կուլիսներում

Օրեր առաջ Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլի կողմից առաջին անգամ իշխանություններին ուղղված քննադատությունից հետո նրա նախկին խորհրդական, Yeni Cag օրաթերթի սյունակագիր Ահմեդ Թաքանը ընթերցողների հետ իրեն հասած տեղեկություններով է կիսվել։

Ըստ Ահմեդ Թաքանի՝ քաոսային իրավիճակում գտնվող Թուրքիայի իշխող կուսակցության կուլիսներում խոսում են, որ Աբդուլլահ Գյուլի կողմից «քայլ» անելը ամեն վայրկյանի կարող է լինել։

Սյունակագիրը շեշտել է, թե Էրդողանի կուսակիցները խոստովանել են, որ Էրդողանի քայլերը շատ վտանգավոր են եւ պետք է հրաժարվել նման քայլերից։ «Աբդուլլահ Գյուլն իր կողքին է վերցնելու նախկին ԱԳ նախարար Ալի Բաբաջանին եւ դատական համակարգից կարկառուն մի դեմքի ու հայտարարությամբ է հանդես գալու։ Գյուլը եւ Ալի Բաբաջանը 2001 թվականին իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության կազմավորման մեջ առաջնային դեր են ունեցել»,–գրել է Ահմեդ Թաքանը։