«Գազպրոմը» կառուցել է «Թուրքական հոսք» գազատարի ավելի քան 1/3-ը
«Գազպրոմը» 2017 թվականի մայիսի 7-ից «Թուրքական հոսք» գազատարի երկու գծերով ընդհանուր ավելի քան 650 կմ-ի շինարարություն է իրականացրել։ Այս մասին հայտարարել է «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերն անմփոփիչ համաժողովի ժամանակ։
«Այս տարին մեզ համար շատ կարևոր է դարձել նաև «Թուրքական հոսք» նախագծի շրջանակում։ Մենք Ձեզ հետ սկսեցինք ռուսական ափի մոտ գազատարի ծովային հատվածի երկու գծերի շինարարությունը, իսկ ներկայում աշխատանք ենք իրականացնում արդեն բացառապես տնտեսական գոտում։ Այսօրվա դրությամբ կառուցվել է ավելի քան 650 կմ գազատար, իսկ դա արդեն գերազանցում է «Թուրքական հոսքի» ծովային հատվածի ընդհանուր ձգվածության 35 տոկոսը»,-ասել է Միլլերը։
«Թուրքական հոսք» ծովային գազատարը կազմված է երկու գծից։ Յուրաքանչյուր գիծ կարող է ապահովել բնական գազի փոխադրում մինչև 15,75 մլրդ խորանարդ մետր ծավալով։