4.04.2026
Թուրքիան ՌԴ-ից 2.5 մլրդ դոլարով գնել է 4 դիվիզիոն С-400
prev Նախորդ նորություն

ՌԴ-ն իր դաշնակիցներին երբեք ընտրության առաջ չի դրել. Գրիգորի Կարասին

Մենք երբեք մեր հարևաններին և դաշնակիցներին չենք դրել ընտրության առաջ, թե ում հետ են իրենք՝ մեր, թե նրանց: Այս մասին Կոմերսանտի հետ հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը՝ անդրադառնալով ՀՀ-ԵՄ համաձայնագրին:

Նա նշել է, որ Ռուսաստանը իր հարևաններին ու դաշնակիցներին միշտ վերաբերվել է որպես մարդկանց, որոնք ունեն կյանքի նկատմամբ իրենց հայացքներն ու արտաքին քաղաքականությունը: Կարասինի խոսքով՝ ՌԴ հարևանները հանդիսանում են սուվերեն պետություններ և դա վերաբերում է նաև ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի դաշնակիցներին. հասկանալի է, որ ժամանակակից աշխարհում նրանք զարգացնում են բազմավեկտոր շփումները, ինչը բնական է 21-րդ դարում:

«Մենք երբեք մեր հարևաններին և դաշնակիցներին չենք դրել ընտրության առաջ, թե ում հետ են իրենք՝ մեր, թե նրանց: Բայց մենք դաշնակցային հարաբերությունների առաջնահերթության իրավունք ունենք: Բացի այդ, համաձայնագրերը, որոնք ստորագրվում են այլ ձևաչափերում, այդ թվում և Արևլյան գործընկերության, չպետք է խախտեն այն պայմանավորվածությունները, որոնք մենք արդեն ունենք»,- հավելել է Կարասինը:

Զաքիր Հասանովը ստուգել է առաջատար դիրքերի ստորաբաժանումների մարտական պատրաստությունը
Հաջորդ նորություն next
 Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար
03.04.2026
Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար