2.10.2026
Բաքվի «փառապանծ» բանակի բաշիբոզուկը դանակահարվեց հայ գյուղացու կողմից
prev Նախորդ նորություն

Քարոզչություն անվտանգության փոխարեն. ադրբեջանցին հանգիստ շրջում էր թիկունքում

Նույնիսկ մեկ ադրբեջանցու սահմանային հատումն ու հայկական բնակավայրերում հայտնվելը, առավել ևս՝ քաղաքացիական անձանց վնասելը, բավական է եզրակացություն կազմելու ՀՀ ներքին և արտաքին անվտանգության, դրա ինստիտուտների իրական վիճակի մասին:


Ամենօրյա ռեժիմով էժան քարոզչության վերածված «բունկերները», «ամրոցները», էշելոնացված տեսադիտարկման համակարգերը, սահմանագծին տարբեր գովազդված ծրագրերով ներգրավված անձնակազմը չեն կարողացել ֆիքսել ադրբեջանցու սահմանին հայտնվելը, այն հատելը և թիկունքում «վոյաժների» կազմակերպումը:


Իսկ Բաքվից փոխանցված տեղեկատվության պայմաններում ադրբեջանցի զինծառայողի ֆիքսումը տեղի է ունեցել ոչ թե հատուկ օպերացիայի կամ գործողությունների կազմակերպման, այլ քաղաքացիական անձի ու նրա անչափահաս երեխաների հետ միջադեպի հետևանքով:


Սա է միլիարդավոր գումարների մսխման և ուժային համակարգը ներքաղաքական հարցերում կենտրոնացնելու դառը հետևանքները:

ՀՀԿ անդամ Տիգրան Աբրահամյան 

Պարտքը աճում է ընտրություններից առաջ. վարկերը գնում են կաշառքի, ոչ թե ենթակառուցվածքների
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` euronews.com
01.10.2026
Փաշինյանն ընդունել է ԵԽԽՎ քննադատությունն ու խոստացել ընտրական ռեֆորմներ