25.11.2024
Փորձագետ. ԱՄՆ–ն հակամարտություններ է ստեղծում ՌԴ–ի ու Չինաստանի մերձեցումը զսպելու համար
prev Նախորդ նորություն

Հայաստանից ակնկալում եմ ավելի խիզախ քայլեր ԵՄ հետ հարաբերություններում. ԵԺԿ փոխնախագահ

Արևելյան գործընկերության երկրներին անհրաժեշտ է ավելի շատ ջանքեր գործադրել օրենքի գերակայության հաստատման, կոռուպցիայի դեմ պայքարում՝ ժողովրդավարության ամրապնդման համար: Այս մասին Ազատ Եվրոպա ռադիոընկերությանը տված հարցազրույցում ասել է Եվրախորհրդարանում շվեդական պատվիրակության ղեկավար, ԵԺԿ փոխնախագահ Գուննար Խյոկմարկը:


Եվրոպացի պաշտոնյան կարծում է, որ ԱԳ պետությունները պետք է շարունակեն ջանքեր գործադրել ու առաջ գնալ, որպեսզի ավելի մեծ հնարավորություններ ունենան ԵՄ հետ հարաբերություններում. «Մեր աջակցության համար մենք այլ պայմաններ առաջ չենք քաշում, քան ամուր ժողովրդավարական հիմքն է», – ասել է նա:


Միևնույն ժամանակ նա նշել է, որ Եվրամիությունը պետք է այդ երկրներին հստակ ուղերձ հղի, այն է՝ յուրաքանչյուր եվրոպական պետություն կարող է դառնալ ԵՄ անդամ: Խյոկմարկի կարծիքով, այդ ուղերձը  կամ հստակ չի արվել, կամ զուրկ է բովանդակությունից, բայց յուրաքանչյուր եվրոպական երկիր անդամակցության հեռանկար ունի:


Բացի այդ, ԵԺԿ փոխնախագահը հայտարարել է, որ ավելի շատ խիզախություն է սպասում այդ երկրների քաղաքական առաջնորդներից.


«Հայաստանի կողմից ես ակնկալում եմ ավելի խիզախ քայլեր ԵՄ հետ հարաբերություններում, քանի որ այստեղ է նրանց արժեհակամարգի ժառանգությունը: Ասվածը արդարացի է նաև Մոլդովայի, Ուկրաինայի և Վրաստանի համար՝ այստեղ է նրանց ընտանիքը: Նրանք ոչ թե նոր Եվրոպա են, ոչ թե հին Եվրոպա են, նրանք հնագույն Եվրոպան են», – հավելել է եվրոպացի պաշտոնյան: