24.11.2024
Սերժ Սարգսյանը Հովհաննես Չեքիջյանին շնորհել է «Հայաստանի ազգային հերոս»-ի կոչում
prev Նախորդ նորություն

Շուտ արթնացող, շատ աշխատող մարդը պետք է զգա իր պահանջվածությունը. Կարեն Կարապետյան

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանդես է եկել ամանորյա շնորհավորական ուղերձով, որում մասնավորապես ասվում է.


«Սիրելի՛ հայրենակիցներ,


Պատիվ և հնարավորություն ունեմ դիմել Ձեզ Նոր տարվա և Սուրբ ծնունդի շնորհավորանքներով: Ցանկանում եմ ձեր ընտանիքներում տարին լինի երջանիկ, ջերմ, սիրով և համերաշխությամբ լի:


Ինչպես ընդունված է՝ նոր տարի մտնելիս ամփոփում ենք անցնող տարին: Տարվա ավարտական թվերը լինելու են ավելի լավը, քան նախատեսել էինք 2016 թվականին և դրական տարբերվող՝ տարածաշրջանի շատ երկրներից: Սակայն սա բավարար չէ լուծելու երկրի առջև ծառացած բոլոր խնդիրները: Դրանք լուծելու համար մենք պետք է տարին տարու վրա, ամեն օր քրտնաջան աշխատենք և կայուն աճ ապահովենք:


Ոչ մեկ մեր երկիրը չի զարգացնելու և չի կառուցելու մեր փոխարեն:


Հայաստանը լինելու է տրամաբանական, լավ ապրող և ապագային վստահ նայող երկրներից մեկը: Մեզ անհրաժեշտ է երկրում հանդուրժողականության մթնոլորտի ապահովում, փոխադարձ հարգանք և երկիրը զարգացնելու նպատակի շուրջ համախմբում:


Յուրաքանչյուրս ունի այդ հնարավորությունը: Շուտ արթնացող, շատ աշխատող, սովորող, իր, շրաջապատի, երկրի նկատմամբ անհանգիստ մարդը պետք է զգա իր պահանջվածությունը:


Մենք կարո՛ղ ենք միասին զարգացնել մեր երկիրը, և համոզված եմ մոտ ապագայում կտեսնենք մեր ընդհանուր աշխատանքի արդյունքները:


Մեր նպատակն է տեսնել Հայաստանը ուժե՛ղ, արդա՛ր, զարգացա՛ծ, բարեկեցիկ երկիր՝ աճո՛ղ և երջանի՛կ բնակչությամբ:


Սիրելի՛ հայրենակիցներ,


Այս տոնական օրերին հոգատարությամբ լցրեք ձեր տները, գրկեք ձեր ծնողներին և մեծերին, երեխաներին և թոռնիկներին, միմյանց բարի խոսքեր ասեք, ուրախացեք, ներեք… ձեր ընտանիքի անդամների, բարեկամների, ընկերների հետ կտրվեք առօրյա հոգսերից և դրական լիցքերով տրամադրվեք գալիք տարվան:


Վստա՛հ եղեք, մենք ունենալու ենք չտեսնվա՛ծ լավ երկիր:


Շնորհավորում եմ ձեր Նոր տարին և Սուրբ ծնունդը»,- ասվում է Կարեն Կարապետյանի տեսաուղերձում: