25.11.2024
Ալի Հասանովը կրկին կորցրել է իրականության հետ կապը. ԱԳՆ
prev Նախորդ նորություն

Վրաստանում մեղադրանք է առաջադրվել ահաբեկիչ Չաթաեւի օգնականներին

Վրաստանում պաշտոնապես մեղադրանք է առաջադրվել չեչեն ահաբեկիչ Ահմեդ Չաթաեւին աջակցություն ցուցաբերած Պանկիսի կիրճի չորս ձերբակալված բնակիչների: Վրաստանի Պետական անվտանգության ծառայության տվյալներով՝ նրանք օգնել են Չաթաեւին եւ նրա խմբավորմանը գաղտնի Թուրքիայից հասնել Վրաստան, հաղորդում է «Նովոստի-Վրաստանը»:

Զուրաբ Գորնակաշվիլիին, Ռուսլան Ալդամովին, Ռամազ Մարգոշվիլիին եւ Բադուրա Չոպանաշվիլիին ՊԱԾ աշխատակիցները դեկտեմբերի 26-ին ձերբակալվել են հատուկ գործողությունների շրջանակներում:


Այդ ժամանակ, ձերբակալվել է նաեւ հինգերորդ մեղադրյալը՝ 19-ամյա Թեմիրլան Մաչալիկաշվիլին:
Ըստ ՊԱԾ-ի՝ ձերբակալման ժամանակ նա փորձել է ինքնաշեն նռնակ պայթեցնել, ի պատասխան ՊԱԾ աշխատակիցները կրակ են բացել:

Գլխի եւ ուսի վիրավորում ստացած Թեմիրլանը ներկայումս անգիտակից վիճակում գտնվում է հիվանդանոցում եւ նրան դեռ մեղադրանք չի առաջադրվել:

Չաթաեւն ինքն իրեն պայթեցրել էր նոյեմբերի 22-ին Թբիլիսիում վանական Գաբրիելի փողոցում վրացական անվտանգության ուժերի կողմից հատուկ գործողությունների ժամանակ:

Լայնածավալ հակահաբեկչական գործողությունը գրեթե մեկ օր տեւեց` նոյեմբերի 21-22-ը: Կասկածյալները կատաղի դիմադրություն էին ցույց տվել, ինչի արդյունքում սպանվել էր մեկ հատուկ ջոկատի աշխատակից, իսկ չորսը`վիրավորվել: