ԱՄՆ-ն` Ռուսաստանի գլխավոր թշնամի. hարցում
Ռուսաստանցիների երկու երրորդը կարծում է, որ այսօր Ռուսաստանը թշնամիներ ունի, վկայում են «Լեւադա» վերլուծական կենտրոնի կողմից անցկացված հարցման արդյունքները:
Ըստ հարցվածների՝ ՌԴ հիմնական թշնամիներն են ԱՄՆ-ն, Ուկրաինան եւ Եվրոպան: Հարցվածների 23 տոկոսը համոզված է, որ «եկիրը բոլոր կողմերից թշնամիներով է շրջապատված», հաղորդում է «ՌԲԿ»-ն:
«Լեւադա» կենտրոնը նաեւ բաց հարց է ուղղել, թե որ երկիրն են հարցվողները թշնամի համարում (կարելի էր մի քանի պատասխան տալ): Որպես Ռուսաստանի գլխավոր թշնամիներ նշվել են ԱՄՆ-ն (68%), Ուկրաինան (29%) եւ Եվրամիությունը (14%):
Դրանց հետեւում են նախկին խորհրդային հանրապետությունները (10%), Լեհաստանը (8%), Գերմանիան, ՆԱՏՕ-ն եւ Անգլիան (6%), արմատական իսլամի եւ Ռուսաստանում արգելված «Իսլամական պետության» կողմնակիցները (5%), Մերձավոր Արեւելքի երկրները (4%):