26.11.2024
Ապրիլի 2-5-ը Ադրբեջանի կողմից ագրեսիայի հարցով հայ իրավապաշտպանների խումբը դիմել է ՄԻԵԴ
prev Նախորդ նորություն

Մարուքյան. Մարտի 1-ը բացահայտելու կոչեր անում են մարդիկ, որ անմիջական դերակատարում են ունեցել այդ ժամանակ

Զարմանալին այսօր այն է, որ մարտի 1-ը բացահայտելու կոչեր անում են այնպիսի մարդիկ, որոնք անմիջական դերակատարում են ունեցել այդ ժամանակ: Սեյրան Օհանյանը եղել է Գլխավոր շտաբի պետը և երեկ նա հայտարարում է, որ գալիս են մարտի 1-ի դեպքերը բացահայտելու: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը:

Նա ավելացրեց, որ չի զարմանա, եթե որոշ ժամանակ անց Սեյրան Օհանյանը հայտարարի`«ազատություն քաղբանտարկյալներին».

«Եթե կարելի է նման կերպով վերաբերվել քաղաքականությանը, ուրեմն ամեն ինչ կարելի է»,- ուսը թոթվելով ասաց նա:

Էդմոն Մարուքյանը կասկածում է, որ «Օհանյան - Օսկանյան - Րաֆֆի» դաշինքը հնարավորություն կունենա իշխանություն վերցնելու:
Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք բացառում է հետընտրական փուլում որևէ ուժի հետ համագործակցությունը, Մարուքյանն ասաց, որ որևէ բան պետք չէ բացառել, քանի որ քաղաքականության մեջ կարող է այնպիսի իրավիճակ լինել, Հայաստանն այնպիսի մարտահրավերների առջև կանգնած լինել, որ բացառել պետք չէ: Բայց, հավելեց նա, խոսքը ընդդիմադիր ուժերի մասին է:

Մարուքյանը նշեց, որ որևէ ուժի մոտ հստակ ընդդիմադիր կեցվածք չի տեսնում և եթե նրանք գալու են անելու նույնը, ինչ անում է գործող իշխանությունը, ապա որևէ իմաստ չկա: Որևէ մեկը չի ներկայացնում իր մոտեցումները արտաքին քաղաքականության, պետության մոդելի մասով, որը կտարբերվի ներկայիս իրավիճակից, և երբ դա լինի, ապա «Լուսավոր Հայաստանի» առաջնորդը կտեսնի այդ այլընտրանքը.

«Հիմա ես այդ այլընտրանքը չեմ տեսնում: Մեր հայտը հստակ է` իշխանափոխություն անելը, իսկ եթե դա չստացվի ապա նվազագույն ծրագիրն է լինել հակակշիռ հաջորդ խորհրդարանում և այլևս չի լինի այնպիսի քվեարկություն, որ 7 հոգի դեմ լինի կարևորագույն որոշումներ կայացնելու ժամանակ: Այդ ժամանակ է, որ երևաց, որ ԱԺ-ում դիսբալանս կա. նվազագույնը մենք պետք է հահակշիռ լինենք, առավելագույնը` իշխանություն»,- շեշտեց Մարուքյանը:

Նշենք, որ «Ելք» դաշինքն այսօր ընտրում է դաշինքի համամասնական ցուցակի առաջին երեք համարները: Թեկնածուներն են` Նիկոլ Փաշինյանը, Արամ Զավենի Սարգսյանը և Էդմոն Մարուքյանը: Հիշեցնենք, որ դաշինքը ստեղծվել է «Լուսավոր Հայաստան», «Քաղաքացիական պայմանագիր», «Հանրապետություն» կուսակցությունների համատեղ հուշագրի հիման վրա: