Հայաստանը մասնակցել է Կլիմայի հարցերով Աֆրիկյան գագաթաժողովին
Սեպտեմբերի 8-10-ը Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը մասնակցել է Ադիս Աբեբայում կայացող Կլիմայի հարցերով Աֆրիկայի երկրորդ գագաթաժողովին։
ՄԱԿ-ի կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17)՝ ՀՀ ԱԳ նախարարության բանակցային խմբի ղեկավար, դեսպան Մհեր Մարգարյանն իր ելույթում ընդգծել է Հայաստանի պատրաստակամությունը խորացնել համագործակցությունն Աֆրիկայի գործընկերների հետ՝ շեշտելով կենսաբազմազանության ոլորտում ընդհանուր մարտահրավերներն ու համընկնող շահերը։
Մհեր Մարգարյանը հաստատել է նաև Հայաստանի պատրաստակամությունը 2026 թվականին նախատեսվող COP17-ի նախագահության շրջանակներում քայլեր ձեռնարկել խոցելի տարածաշրջանների խնդիրները բարձրացնելու, ներառական գործընկերություններ խթանելու և միջազգային ֆինանսական ռեսուրսներ մոբիլիզացնելու ուղղությամբ։
Այցի շրջանակում դեսպան Մարգարյանը երկկողմ հանդիպումներ է ունեցել աֆրիկյան գործընկերների հետ՝ դիտարկելու գործակցության զարգացման հնարավորությունը, այդ թվում՝ COP17 համաժողովի շրջանակներում։