17.09.2024
Մամուլի տեսություն. Հայաստանը սկսում է ոսկի գնել՝ երեք անգամ թանկ գնով
prev Նախորդ նորություն

Մի խումբ կոնգրեսականներ Թրամփին կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԱՄՆ-ի Կոնգրեսում Հայկական հարցերով հանձնախումբը՝ ի դեմս դեմոկրատներ Ֆրենկ Փալոնեի, Ջեքի Սփայերի, Ադամ Շիֆի եւ հանրապետականներ Դեյվիդ Թրթի, Դեյվիդ Վալադոյի եւ Գուս Բիրիլակիսի նամակ-խնդրագրով դիմել են նախագահ Դոնալդ Թրամփին՝ վերջինիս կոչ անելով ճանաչել Հայոց ցեղասպանությանը։ Միաժամանակ, Հայկական հանձնախմբի անդամները կոնգրեսականներին կոչ են արել իրենց ստորագրություններով միանալ Դոնալդ Թրամփին հասցեագրված երկկուսակցական նամակ-խնդրագրին։ Այս մասին տեղեկանում ենք ԱՄՆ-ի Հայկական համագումարից:

«Որեւէ կասկած չկա, որ 1․5 միլիոն հայեր կոտորածի են ենթարկվել 20-րդ դարի առաջին ցեղասպանության ժամանակ։ Օսմանյան կայսրությունում Միացյալ Նահանգների դեսպան Հենրի Մորգենթաուն արձանագրել է ցեղասպանության փաստը եւ տարատեսակ հիմնադրամների կոչ արել օգնել վերապրած հայերին։ Նախագահի կողմից ցեղասպանության ճանաչումը հարգանքի տուրք կլինի կորսված կյանքերին, վերապրածների հաստատակամությանը եւ մինչ օրս մեր երկիրը հզորացրած հայկական արմատներով ամերիկացիներին»,- նշվում է կոնգրեսականների՝ Թրամփին հասցեագրած նամակում։ Կոնգրեսականները նաև արձանագրել են, որ այդ հարցով նախագահի որոշումը կվերահաստատի նախկին նախագահ Ռոնալդ Ռեյգանի դիրքորոշումը, որը 1981 թվականին ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։

Կոնգրեսականները նաեւ Թրամփին կոչ են անում ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հայտարարել:

Աղբյուրը հիշեցնում է, որ ամերիկյան նոր վարչակազմի ձեւավորումից հետո սա Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրին երկրի նախագահի ուշադրությունը հրավիրելու առաջին փորձն է։

Նշենք, որ ի տարբերություն նախկին նախագահ Բարաք Օբամայի, ով խոստացել էր նախագահ ընտրվելու դեպքում ճանաչել Հայոց ցեղասպանությունը, Դոնալդ Թրամփը որևէ խոստում չի տվել և նրա դիրքորոշումը այս հարցում հայտնի չէ: Այս համատեքստում հնչած միակ հայտարարության հեղինակը ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնինն է, ո վ Սենատում հայտարարել որ, որ «1915 թվականի ողբերգական իրադարձությունները մնում են որպես հայ-թուրքական հարաբերությունների ցավագին հարց, եւ ԱՄՆ-ն շահագրգռված է խաղաղ ու կայուն հարաբերություններ ապահովել այդ երկու երկրների միջև: Ես բաց երկխոսություն կպահպանեմ Հայաստանի և Թուրքիայի միջեւ՝ ի շահ տարածաշրջանի կայունության»։

ՀՀԿ նախընտրական ցուցակը կգլխավորի պաշտպանության նախարարը
Հաջորդ նորություն next
 Խաղաղության պայմանագրի ստորագրումը կնպաստի «Զանգեզուրի միջանցքի» բացմանը․ Իբրահիմ Քալըն
17.09.2024
Խաղաղության պայմանագրի ստորագրումը կնպաստի «Զանգեզուրի միջանցքի» բացմանը․ Իբրահիմ Քալըն