10.09.2025
Քննարկել է ՀՀ-ում պատիժը կրող և Իրանի քաղաքացի հանդիսացող դատապարտյալների փոխանցման հարցը
prev Նախորդ նորություն

Իշխանությունը քշելու ո՞ր ձևը առաջարկենք ժողովրդին՝ Նեպալի՞, թե՞ Ֆրանսիայի. Սերժ Սարգսյան

Իշխանափոխության հարցը մշտապես մեր օրակարգում եղել է, այսօր էլ ներկա է, ու դրան հասնելով ամենաճիշտ և օպտիմալ տարբերակը անվստահություն հայտնելն է վարչապետին։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:


Նրա խոսքով, խորհրդարանը ոչ միայն խոսելու տեղ է, այլև լսելու, ով ականջ ունի, կլսի, հատկապես, որ խորհրդարանական լսումներին հիմնականում խոսում են այն մարդիկ, ովքեր տարին մեկ-երկու անգամ, պատգամավոր չլինելով, հնարավորություն են ունենում խոսել ԱԺ ամբիոնից։ Հիշեցնենք, ԱԺ ընդդիմությունը նախաձեռնել է Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու հարցի շուրջ խորհրդարանական լսումներ:


"Երեկ ինչ տեղի ունեցավ աշխարհում, երկու խոշոր իրադարձություն՝ Նեպալում և Ֆրանսիայում, և ժողովրդի վստահությունը չվայելող Կառավարությանը «քշելու» կամ իմփիչմենթի ենթարկելու երկու ձև է. մի ձևը Նեպալինն էր՝ բռնություններով, սպանություններով, մյուսը՝ Ֆրանսիայինը՝ խորհրդարանի միջոցով: Հիմա մեր ժողովրդին մենք ի՞նչ առաջարկենք»,- ասաց Սերժ Սարգսյանը:


 

Ցավոք, գերիների հարցի վերջնական լուծում չունենք. Արարատ Միրզոյան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` parliament.am
08.09.2025
Ընդդիմությունը փորձել է ահաբեկչությամբ տապալել խաղաղությունը. Հայկ Կոնջորյան