12.05.2026
Դպրոցների համար լիազոր մարմին կհանդիսանա ԿԳՄՍ նախարարությունը
prev Նախորդ նորություն

Ի նպաստ Հայաստանի և Ֆրանսիայի միջև բարեկամության. Պապիկյանը շնորհավորել է Լըկորնյուին

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը X-ի իր էջում շնորհավորել է Ֆրանսիայի նորանշանակ վարչապետ Սեբաստիան Լըկորնյուին։


"Ջերմորեն շնորհավորում եմ Սեբաստիան Լըկորնյուին՝ Ֆրանսիայի Հանրապետության վարչապետի պաշտոնին նշանակվելու կապակցությամբ։


Հայտնում եմ իմ խորին երախտագիտությունը մեր գերազանց համագործակցության և Ֆրանսիայի զինված ուժերի նախարարությունում նրա նշանակալի գործունեության համար՝ ի նպաստ Հայաստանի և Ֆրանսիայի միջև բարեկամության ու ռազմավարական գործընկերության խորացման",- ասված է հաղորդագրության մեջ։